Ներկայացրեք Ձեր բիզնեսը U:Lab-ի հետ:

Ներկայացրեք Ձեր բիզնեսը U:Lab-ի հետ:

Նախագծեր

U:Lab Services

Lilit Uni

Մենք ստեղծել ենք էսթետիկ պորտֆոլիո՝ ընդգծելով ստեղծագործական համագործակցությունների արդյունքները, ներկայացրել ենք բրենդների և անհատների համար առաջարկների մանրամասները:

jellyfish

Jellyfish

Մեզ համար կարևոր էր ստեղծել Jellyfish-ի ներդաշնակ և յուրահատուկ կոնցեպտին համապատասխան կայք: Կայքը ներկայացում է մենյուն, բազմազան ծառայությունները, սպասվող միջոցառումները և սոցցանցերի էջերը:

yoji website

Yohji Yamamoto

Այս դեպքում ստեղծել ենք յուրօրինակ կայք նվիրված աշխարհահռչակ ճապոնացի դիզայներ Յոհջի Յամամոտոյին: Նրա կողմից ստեղծված ավանգարդ էսթետիկան փորձել ենք ամփոփել նաև կայքի դիզայներական լուծումներում:

Yerishi

Yerishi

Yerishi բրենդի օնլայն խանութը նույնպես ստեղծված է Ucraft-ով: Բրենդն ընդգծում է նորաձևության միջոցով կանանց հզորացման կարևորությունը, իսկ կայքում կարող եք տեսնել ամեն ինչ՝ վաճառվող ապրանքները, բրենդի և դիզայնի պատմությունը, սոցցանցերի հղումները և շատ ավելին:

Sirelis

Ground Zero մասնագիտացված սրճարանի կայքի մեր տարբերակը ներկայացնում է կոնցեպտը, սպասվող միջոցառումները, ինչպես նաև նրանց արտադրանքը: Կայքի առանձնահատկություններից են ներգրավում ապահովող գործիքները, դիզայնի գրավիչ լուծումները և համապարփակ տեղեկատվությունը բրենդի մասին:

Scorpio

Scorpio

Մենք նախագծել ենք ինտերակտիվ հարթակ Scorpio գործակալության համար՝ ներկայացնելով նրանց անցած ճանապարհը և առաջարկները բրենդինգի, վեբ դիզայնի և մարքեթինգի ոլորտում: Մենք փորձել ենք տրամադրել հարթակ, որը կներկայացնի բրենդը հաճախորդներին և կօգնի բարձրացնել ներգրավածությունը:

u: lab Services

Collective

Ucraft-ով ստեղծել ենք էսթետիկ կայք Collective Group-ի համար՝ ներկայացնելով նրանց տարբեր նախագծերը, որոնք հայտնի և սիրված են Երևանում: Կայքը ոչ միայն ներկայացնում է խմբի կոնցեպտը և էսթետիկան, այլ նաև ներառում է պարզ և արդյունավետ գործիքներ:

Sirusho

Sirusho

Սիրուշոյի կայքը Ucraft-ի ամենահաջողված համագործակցությունների շարքում է: Կայքում փորձել ենք ներկայացնել նրա ստեղծագործական ճանապարհը՝ ներառելով նաև գործիքներ, որոնք կօգնեն կապի մեջ մնալ երկրպագուների հետ, տեսնել երգչուհու բրենդների հղումները: